«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արմավիր մարզի Նոր Արմավիր համայնքի միակ դպրոցում աղմկալի դեպքերը հաջորդում են մեկը մյուսին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ոստիկանություն են հրավիրվել դպրոցի նախկին և ներկա տնօրենները: Եվ այսպես՝ որտեղից է սկսվել դպրոցի իրարանցումը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Նոր Արմավիր համայնքի պահակ, ինչպես նաև տնտեսվար Խաչատուր Սարգսյանին հրավիրել են ոստիկանություն: Բանն այն, որ դպրոցի ուսուցիչներից մեկը նկատել է, թե ինչպես պահակ-տնտեսվար Խաչատուրը երեկոյան ուշ ժամի դպրոցի գույքը դպրոցից դուրս է հանել:

Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ պահակի այդ գործողությունները նկատել է նաև դպրոցի տնօրեն Հերիքնազ Հարությունյանի ամուսինը: Վերջիններս պահակի ապօրինի գործողությունների մասին տեղյակ են պահել ոստիկանությանը: «Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց դպրոցի նախկին տնօրեն Վաչիկ Կարապետյանի հետ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: