«Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատակիցների շարունակվում են բողոքի ակցիաները։ Այսօր առավոտյան նրանք հավաքվել են նախագահական նստավայրի առաջ։ Նրանք հույս ունեին, իրենց ուղղել Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունը:
Ակցիային մասնակցում են գործարանի արհմիությունը, աշխատողները, նաև այն անդամները, որոնք հեռացվել են աշխատանքից։
Նաիրիտցիները «պարտքի մարում, պարտքի մարում» գոչելով պահանջում են իրենց աշխատավարձերը։
Նշենք, որ «Նաիրիտ» գործարանն ունի մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք: Գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը 2007-ից տնօրինում է բրիտանական Rhinoville Property Limited-ը, իսկ 10 տոկոսը պատկանում է ՀՀ Կառավարությանը: Գործարանը աշխատակիցներին չի վճարել ավելի քան մեկ տարվա աշխատավարձ: