Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ Ադրբեջանը մտնում է անօդաչու թռչող սարքեր ներկրող 5 առաջատար երկրների թվում, հայտնում է newsru-ն:
Առաջնային անօդաչուներ ներկրող երկիր է հանդիսանում Մեծ Բրիտանիան, երկրորդ երկիրը՝ Հնդկաստանն է, հետո Իտալիան, Ադրբեջանը, Գերմանիան , Թուրքիան, Ֆրանսիան, Սինգապուրն ու Բրազիլիան:
Աշխարհում խոշորագույն անօդաչու թռչող սարքեր արտադրող է հանդիսանում Իսրայելը: