Մարտի 17-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ի սահմաններում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Պեմզաշեն գյուղում բախվել է քարե պարիսպի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորուհիները, որոնցից մեկը՝ դպրոցական, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: