Շառլ Ազնավուրը մտադիր է Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ համերգ կազմակերպել, փոխանցում  է ՌԻԱ «Նովոստին»:

Ազնավուրը չորեքշաբթի ներկա կգտնվի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ընդունելությանն ու պատրաստվում է վերջինիս հետ խոսել համերգի մասին:

Հայտնի է , որ Հռոմի պապը լավ ծանոթ է Ազնավուրի արվեստին ու լսում է աշխարհում ամենահայտնի հայերից մեկի երգերը: Հավելենք, որ Հռոմի պապը ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում 1915 թ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ կմատուցի: