«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հրապարակել է իր 2014 թվականի գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամն օգտագործել է 371 մլն 761 հազ. դրամ, որից 247 մլն 796 հազարը՝ բարեգործական, իսկ մնացածը` հիմնադրամի աշխատակազմի վարձատրության նպատակներով:
Տեղեկացնենք, որ գումարները գոյացել է Գագիկ Ծառուկյանի և նրան պատկանող ընկերությունների հատկացումներից: Ինչպես հայտնի է՝ ՀՀ օրենսդրությունն արգելում է կուսակցություններին զբաղվել բարեգործությամբ, ավելին՝ բարեգործական հիմնադրամներն էլ քաղաքականության հետ չպետք է կապ ունենան: Բայց Հայաստանում հատկապես իշխանական քաղաքական գործիչները հիմնադրամներ են բացում և բարեգործության անվան տակ մարդկանց գումար կամ այլ կարգի օգնություն են բաժանում, որպեսզի ընտրությունների ժամանակ իրենց «ներդրածը» քվեների տեսքով ետ ստանան:
Ուստի անչափ հետաքրքիր կլինեն վերը նշված հիմնադրամի հաջորդ տարի հրապարակվելիք տվյալները: Ինչպես հայտնի է՝ Ծառուկյանն այլևս քաղաքականությամբ չի զբաղվում
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: