«168 ժամ» թերթը զրուցել է 1994-97 թվականներին Հայաստանի նախագահի ավագ խորհրդական, ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանի հետ:

«Մենք մեր հանրապետության անկախությունը կառուցեցինք՝ պայքարելով Ռուսաստանի ստեղծած-պարտադրած ԽՍՀՄ-ի ու նրա տիրապետության դեմ։ Իսկ մենք այնպես ենք խոսում ու այնպիսի քայլեր ենք ձեռնարկում, որ կարծես Թուրքիայից ենք բաժանվել։ Արտաքին քաղաքականություն ենք մշակում, որը ձեռնոց է նետում Թուրքիային, երբ Ռուսաստանն է, որ սպառնում է մեր անկախությանը, ու մենք ինքնիշխանությունը փոքր քայլերով հանձնում ենք Ռուսաստանին:

Ցեղասպանությունն ու նրա 100-ամյակը շահագործվում է՝ ծածկելու համար այն, ինչ կատարվում է զոգահեռաբար: Մեր քաղաքական մտածելակերպը, հետևաբար՝ նաև Ցեղասպանության հռչակագրի իմաստն ու հետևանքները չենք կարող հասկանալ ու գնահատել, եթե ինքնորոշման կորստի ու Ցեղասպանությանը տված դերի միջև օրգանական կապը չտեսնենք»,- ասել է դիվանագետը:

Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, որի վերաբերյալ պաշտոնյաները հայտարարում էին, թե ԵՏՄ անդամակցությունը ՀՀ-ի անվտանգության երաշխիքն է: Այսօր մենք հակառակի ականատեսն ենք լինում: Այս ուղղությամբ ի՞նչ ելքեր եք տեսնում:

Նախևառաջ՝ որևէ երաշխիքի համար ԵՏՄ-ին անդամագրվելու կարիք չունեինք: Ռուսաստանի հետ ունենք պայմանագիր և ՀԱՊԿ անդամ ենք: ՀՀ-ի անվտանգության հետ ԵՏՄ-ի կապն այլ հարթությունում է: Լավագույն պարագայում այնտեղ ասվել է՝ եթե չմիանաք ԵՏՄ-ին, սա կամ նա կլինի: Ուրեմն՝ սա սովորական շանտաժ է ու սպառնալիք և ոչ՝ անվտանգության երաշխիք»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: