Վերջին երեք օրերը բացառիկ էին մեր երկրի՝ միջազգային գործընթացների կենտրոնում լինելու փաստով:

Հայաստանի Հանրապետությունում Եվրանեսթի պատմական առաջին նիստն արդեն իրականություն է և չորրորդ լիագումար նիստն ու վեհաժողովի մշտական չորս հանձնաժողովներն իրենց առջև դրված պարտականություններն իրականացրեցին բարձր մակարդակով:

Մեր արդյունավետ դիվանագիտական աշխատանքների արդյունքում կարողացանք լիագումար նիստ մտցնել և հաստատել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը:

Եվրոխորհրդարանի երեք տասնյակից ավելի պատգամավորներ այցելեցին Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան և ծանոթացան պատմական անժխտելի փաստերին:

Առանձնահատուկ կարևորում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության և Եվրանեսթի շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների Դաշինքի միջև կայացած աշխատանքային հանդիպումները, երբ քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ:

Վահե Էնֆիաջյան-Facebook