Նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած մտահոգությանը, թե Ադրբեջանին հիմնականում զենք է վաճառում մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը՝ Հայաստանին միշտ է մտահոգել: Այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Դա մեզ միշտ է մտահոգել և այդ մտահոգությունը մենք միշտ արտահայտել ենք թե՛ բացահայտ, թե՛ փակ քննարկումների ժամանակ»,- ասաց Գագիկ Մելիքյանը՝ նշելով, թե նախագահի խոսքը աննախադեպ էր, և այն պետք է մտահոգի ոչ միայն հայերին, այլ նաև Ադրբեջանին զենք վաճառող երկրին:
Գագիկ Մելիքյանը մեկ անգամ ևս կրկնեց Նախագահի խոսքերը, թե մեր զինվորի գիտակցության մեջ միշտ նստած է այն փաստը, որ իրեն կարող են սպանել մի զենքով, որը գնված է Ռուսաստանից: Մենք պետք է հասնենք նրան, որ տարբեր երկրների կողմից քիչ զենք վաճառվի մեզ թշնամաբար տրամադրված երկրին: