Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունն իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակը սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների և նորմերի պահպանման վերահսկողությունը մեկ լիազոր մարմնի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցով իրականացնելն է: Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի ոլորտում թույլ տրված իրավախախտումների վերացմանը և կանխարգելմանը միտված օրենսդրության արդյունավետ իրականացմանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է վերջերս Եղվարդի մանկապարտեզում արձանագրված զանգվածային թունավորման դեպքը և կարևոր համարել որոշմամբ նախատեսված սննդամթերքի վերահսկողության խստացումը: Վարչապետը նաև հավաստել է, որ ինքն անձամբ հետամուտ է լինելու, որպեսզի որոշումը հստակ իրականացվի: