Մարտի 18-ին ՀՀ ՔԿ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում գրություն է ստացվել, որ Հովհաննես Կ.-ն ապօրինի ձեռք է բերել եւ իր՝ Նուբարաշեն 6-րդ փողոցի բնակարանում պահել 7.62 մմ տրամաչափի՝ 117, 7.62 մմ տրամաչափի՝ 1, 12.7 մմ տրամաչափի՝ 2, 14.5 մմ տրամաչափի՝ 1, 30 մմ տրամաչափի՝ 3 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: