Մարտի 18-ին, ժամը 09.45-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 շենքի դիմաց բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


