«Չորրորդ իշխանություն» թերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ:
ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ է մտահոգություն հայտնում, բայց պաշտոնական Ռուսաստանը չի արձագանքում նրա հայտարարություններին: Ինչո՞ւ ՌԴ-ում ականջալուր չեն Սերժ Սարգսյանի մտահոգություններին:
Կարծում եմ՝ որեւէ կերպ կարձագանքեն: Գուցե պատասխանը կլինի ոչ հրապարակային դաշտում, բայց անպայման կլինի, որովհետեւ երկու դաշնակից պետություն չպետք է իրենց հարաբերությունների մեջ ստվեր թողնեն:
Հանրության մեջ իսկապես անհանգստություն կա, մարդիկ չեն հասկանում՝ ինչո՞ւ բարեկամ Ռուսաստանը պիտի զինի մեր թշնամուն: Բայց պետք է հասկանալ, որ քաղաքականությունն այլ բան է, այստեղ մակերեսային մոտեցումն անընդունելի է, հաշվի պիտի առնվեն բազմաթիվ խնդիրներ, որոնք արտաքուստ չեն երեւում:
Համոզված եմ՝ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող խարխլվել այս մանրուքի պատճառով: Իսկ Ադրբեջանին զենք վաճառելն, այո, մանրուք է, որովհետեւ եթե Ադրբեջանը ՌԴ-ից զենք չգներ, կգներ Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում