Կրասնայա Պոլյանայում «օրենքով գողերի» հավաքը ցրելու ժամանակ ձերբակալվել է գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է «Ռոբսոն» մականունով: Փոխանցում է «Криминальная Россия»-ն:

Հավաքը կազմակերպիչն է եղել «Շաքրո Մոլոդոյ» մականունով Զախարիյ Կալաշովը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Սոչիի ամենամեծ «օրենքով գողը»՝ Գոչո մականունով Թենգիզ Դումոևը: Խուզարկությունից հետո  ձերբակալվածներն ազատ են արձակվել:

Թաթուլյանին շատերը համարում են քրեական աշխարհից Սոչիին հետևող:

Թաթուլյանը մարզիկ է, գործարար և բարերար: Նրան պատկանող Ադլերի «Վեսնա» մարզահամալիրում օլիմպիադաների մասնակցող մարզիկներ են մարզվում:

Անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանի Սպորտի նախարարությունը դիպլոմ է շնորհել Թաթուլյանին: