Ամբողջ աշխարհում մարտի 20-ը նշվում է որպես Երջանկության միջազգային օր: Տոնը 2012թ. սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ երջանկությանը ձգտելը բնորոշ է յուրաքանչյուր մարդու:
Ըստ մասնագետների՝ երջանկությունն անորսալի երևույթ է, որն ավելի շատ հատուկ է երեխաներին, քան մեծերին: Սակայն հասուն մարդիկ կարող են հասնել իրական երջանկության` կատարելով հոգևոր բնույթի լուրջ աշխատանք:
Անկախ տարբեր վարկածներից, երջանկությունը ընդհանուր հասկացողություն է ու շատ անձնական մոտեցմամբ: Ո՞վ է երջանիկ: Բոլորը:
Երջանկությունն ընդմիշտ չէ, անընդհատ չէ, այն պահի տևողություն է: Բայց այն կա... բոլորիս կողքին, բոլորիս ներսում, պարզապես նկատել է հարկավոր:
YerevanNews.am-ը շնորհավորում է մարդկությանն այս տոնի կապակցությամբ և մաղթում, որ երջանկությունը հավերժ լինի:


