Մարտի 20-ին, ժամը 14.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մոտ 5 տարեկան երեխա, ում ձեռքը մնացել է մսաղացում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 14.47-ին տեղեկություն է ստացվել, որ երեխային տեղափոխում են Արտաշիսյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


