Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ, անկուսակցական պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ սկսվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորման գործընթացը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորման գործընթացը սկսվել է: Առաջին անգամ եմ պատրաստվում անդամագրվել որևէ կուսակցության. սա իսկապես պատասխանատու պահ է: Մեզ բարի երթ»,- գրել է նա: