ԱՄՆ Կոլորադո նահանգի 12-ամյա դպրոցական աղջիկը ձերբակալվել է այն բանից հետո, երբ երկու անգամ փորձել է սպիտակեցնող հեղուկով թունավորել սեփական մորը՝ iPhone-ը ձեռքից վերցնելու համար:

Ինչպես հայտնում է Բոուլդեր շրջանի շերիֆը, աղջնակը դեռևս մարտի 2-ին թունավոր հեղուկը լցրել է իր իսկ պատրաստած հյութի մեջ, ինչից հետո մայրը համտեսել է հյութը: Այն ընպելուց հետո կինը հայտնվել է հիվանդանոցում, իսկ 4 օր անց տուն վերադառնալով քլորի հոտ է զգացել իր սենյակում գտնվող խմելու համար նախատեսված ջրի տարրայից:

Ինչ-որ բան կասկածելով մայրը խոսել է աղջկա հետ: Զրույցի ժամանակ աշակերտուհին խոստովանել է, որ փորձել է թունավորել մորը և առգրավված հեռախոսը ետ վերցնել: Մայրը ինքնակամ է դիմել իրավապահ մարմիններին, որոնք էլ որոշում են կայացրել ձերբակալել աղջկան: Առայժմ նրա դեմ մեղադրանք չի առաջադրվել: