ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր՝ մարտի 21-ին, ներկայացել է անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և հարցաքննվել։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ պարզաբանում ենք, որ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Մասնավորապես՝ 2015 թվականի մարտի 19-ին դատախազը որոշում է կայացրել փոփոխել Ս.Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը և ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։
Նախաքննությունը ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: