Հարցեր կան, որոնց պատասխանը մարդկությունը տվել է վաղուց... եթե դու սխալ ես թույլ տվել, առավել ևս՝ չգիտակցված, ապա երբեք ամոթ չէ, ընդունել այդ սխալը և ներողություն խնդրել այդ սխալի համար ու նման վարքագիծը կխոսի միայն ու միայն քո առաքինի լինելու մասին:
Այն, ինչ տեղի ունեցավ հայկական մեդիադաշտի կարևոր դերակատարներից մեկի՝ ... վերջին հրապարակումներից մեկի հետ կապված, ճիշտ հակառակի ապացույցն է: Փոխանակ, ընդունելու սեփական սխալն ու ներողություն խնդրելու այդ սխալի համար, ինչը կլիներ առաքինի վարքագիծ, վերջինս փորձեց «արդարացնել» իր այդ չգիտակցված սխալն ու թաքնվելով ուրիշների, տվյալ դեպքում Նախագահի հետևում, ձեռքի հետ էլ ոտքից գլուխ խեղաթյուրելով ու համատեքստից կտրելով նախագահ Սարգսյանի խոսքը, փորձեց հերոսաբար հիմնավորել, որ իրենք ևս երբե՜ք չենք սխալվում. այդ ուրիշներն են սխալվում:
Մնում է, որ այդ հարգարժան լրատվամիջոցը հիմա էլ նման վարքագիծը հիմնավորի քաղաքական գործիչների՝ իրենց վրա ունեցած ազդեցությամբ. չէ, որ մենք՝ քաղաքական գործիչներս էլ երբե՜ք չենք սխալվում: Երբե՜ք:
Սամվել Ֆարմանյան-Facebook