Նախանշաններ կան, որ արդեն 2015 թվականի ընթացքում ոսկու շուկայական արժեքի գնագոյացման կանոնների փոփոխման արդյունքում այդ մետաղի կտրուկ արժեզրկում կարող է տեղի ունենալ: Տվյալ դեպքում դա մի ինչ-որ ապրանքի գնի պարզ փոփոխություն չի լինելու՝ ոսկու հնարավոր աղետալի գնանկումը կնշանավորվի՝ իր հիմքում դեղին մետաղը բոլոր ապրանքատեսակների և արժույթների բացառիկ համարժեքի «հատուկ կարգավիճակն» ունեցող փոխվճարումների ու արժույթային գործարքների միջազգային ողջ համակարգի գահավիժումով:
Ոսկին իր ներկայիս «հատուկ կարգավիճակից» զրկելով և այն դասելով մնացյալ զուտ “տեխնիկական” մետաղների շարքին, այդ գործընթացի նախաձեռնողները ի զորու կլինեն իրականացնել համաշխարհային տնտեսության իրական սեկտորի յուրօրինակ «ջախջախիչ գույքագրում»: Նման գույքագրման արդյունում բարձր տեխնոլոգիաների տիրապետող և սեփական պարենային ինքնաբավությունն ապահովելուն ունակ պետություններն էապես առաջ կանցնեն հումքի արտահանման և սպառողական ապրանքների արտադրության հիման վրա գործող տնտեսական համակարգ ունեցող երկրներից:
Այդ փոփոխությունն առաջին հերթին կհարվածի Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին (սակայն, անշուշտ, ոչ միայն նրանց): Ցայժմ ոսկու շուկայական արժեքի գնագոյացման եղած համակարգը թույլ էր տալիս արհեստականորեն ապահովել երկակի կիրառում ունեցող այդ ապրանքի անհամարժեքորեն բարձր գնի մակարդակը, սակայն այժմ, կարծես թե, եկել է Ոսկե Հորթին սպանդանոց ճամփելու ժամանակը:
Արման Մելիքյան-Facebook