Մարտի 22-ին, ժամը 15.29-ին ՄՃԿԿ տեղեկատվություն է ստացվել, որ Հ-45 միջհամայնքային ավտոճանապարհի Տաթև-Հալիձոր հատվածի մոտ 1-ին կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի մարդատար ավտոմեքենաների համար:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մոտ 30մ երկարությամբ ճանապարհահատվածով տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ ծավալով 5 մեծ քար և մոտ 30 խմ ծավալով ժայռաբեկորներ), ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի՝ մարդատար ավտոմեքենաների համար:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են նշված տարածքը: Ճանապարհի մաքրման աշխատանքները կիրականացվեն մարտի 23-ին: