Այսօր՝ մարտի 23-ին ԱԺ նիստի սկզբում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իրեն պաշտոնապես հռչակեց ընդդիմություն:

Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածից՝ ԲՀԿ-ն հայտարարում է ընդդիմադիր:

Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ խմբակցության ղեկավարը Նաիրա Զոհրաբյանն է, քարտուղարը` Վահե Էնֆիաջյանը: