«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի մասնագետները ներկայումս ուսումնասիրում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնտեսական դրությունը: Դեռևս անցած տարվա կեսից հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր ունի, ստույգ թիվը չի հրապարակվում, ըստ լուրերի՝ այն կազմում է 300-ից մինչև 500 միլիոն դոլար: Աուդիտի արդյունքում Սամվել Կարապետյանը վերջնական պետք է որոշի՝ գնո՞ւմ է ՀԷՑ-ը, թե ոչ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աուդիտի արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերին, այդ ժամանակ էլ կորոշվի գործարքը կկայանա, թե ոչ: Առավել հավանական է, որ գործարքը կկայանա, քանի որ ՀԷՑ-ի ներկայիս սեփականատիրոջ` Ռուսաստանի կողմից ուղարկված կառավարիչներն այդ ընկերությունից «քաշել-տարել» են այն ամենը, ինչը հնարավոր է: Այսինքն՝ ՀԷՑ-ը ներկայումս ռուսների համար բեռ է դարձել, որովհետև «տանելու» բան չի մնացել, մինչդեռ անհրաժեշտ է «կառավարել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: