Մարտի 23-ին, ժամը 16.00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ և Կայարան գյուղերի միջնամասում հայտնաբերվել է հաուբեց տիպի հրանոթի արկ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը և իրականացրել հերթապահություն:

Ժամը 18.00-ին N զորամասի սակրավորական խումբը տեղում պայթեցման միջոցով վնասազերծել է արկը: