«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ ներսում այս օրերին լարված իրավիճակ է, քանն այն է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերջերս հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ ԱԺ պատգամավորների թիվը կարող է կրճատվել եւ դառնալ 75:
Եվ ահա, ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, այս օրերին ՀՀԿ-ի հիմնականում գործարար-մականունավոր հատվածը «ռազբորկաներ» է սկսել կուսակցության ներսում՝ «Էդ ովքե՞ր են լինելու 75 պատգամավորը, էդ ո՞նց եք որոշելու, մեզնով ձայն եք հավաքում, կարող ա մեզ քաշեք, բորտին թողեք» եւ այսպես շարունակ:
Նույն աղբյուրների պնդմամբ, հետագա լարվածությունից եւ բախումներից խուսափելու համար երեկ այդ պատգամավորներին համոզել են, թե սա ընդամենը ժողովրդի «ականջը շոյելու» համար է ասվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում