Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե որ սոցիալական ծրագրից օգտվելով է բնակարան ձեռք բերել: Սրան ի պատասխան Շաբոյանը նշեց, թե բնակարան է ստացել որպես գիտաշխատող:

«Օրենքի սահմաններում ես սոցիալական ծրագրից չեմ օգտվել, թեև կարող էի օգտվել, քանի որ ես գիտնական եմ, տնտեսագիտության թեկնածու եմ 2000 թ-ից, դոցենտ եմ և 15 տարի դասավանդում են տնտեսագիտական համալսարանում և լիարժեք կարող էի օգտվել սոցիալական ծրագրից, թեև չեմ օգտվել»,- նշեց նա:

Նշենք նաև, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի բնակարանը գտնվում է երիտասարդ լրագրողների, բժիշկների, մանկավարժների և մարզիկների համար կառուցված բազմաբնակարան շենքային համալիրում: