Հայաստանի երիտասարդական հավաքականը ավանի ֆուտբոլային ակադեմիայում ընկերական խաղում ուժերը չափեց Լատվիայի իր հասկակիցների հետ: Հանդիպումը հաջող սկսվեց մեր ընտրանու համար: Տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ մեր ավագը` Արտյոմ Սիմոնյանը: Սակայն հետագայում պաշտպանությունում թույլ տված երկու կոպիտ սխալների հետևանքով մեր թիմը հայտնվեց հետապնդողի դերում: ՈՒնենալով խաղային առավելություն Արթուր Միրանյանի գոլի շնորհիվ մեր Հայաստանի հավաքականը կարողացավ ոչ ոքի խաղալ:
Նշենք, ու խաղին ներկա էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը: