Նոր շատ պատահաբար հանդիպեցի Նախախորհրդարանի՝ քաղաքացիներին ուղղված կոչը: Քիչ էի տեղյակ սույն կառույցի գործունեությունից, բայց բանկերի առջև պարտավորություն չկատարելու կոչը շատ տարօրինակ է: Ինչպե՞ս չմուծես վարկերը: Ի՞նչ են առաջարկում անել մարդկանց: Մարդիկ վարկով տուն, մեքենա, տեխնիկա ունեն վերցրած: Բա եթե չմուծեն ու հայտնվեն պատժամիջոցների տակ, ո՞վ դրա համար պատասխան կտա: Այսօր ցանկացած քաղաքացի գիտի, որ բանկերի հետ խաղ անել չի կարելի:
Ընդ որում «ռեժիմի դեմ պայքարում» սա թերևս անարդյունավետ միջոց է, քանի որ բանկային սիստեմը Սերժ Սարգսյանը չի ներդրել: Բանկերն այսօր կառավարում են աշխարհը, և վայն եկել է ու տարել նրան ով դուրս կգա այդ հզորազոր համակարգի դեմ: Անձամբ ես նույնպես վարկեր ունեմ մուծելու, ու չեմ էլ ուզում պատկերացնել, թե չմուծելու դեպքում ինչ վիճակում կհայտնվեմ: Ենթադրենք մի զգալի հատված հրաժարվեց մուծել վարկերը: Հետո՞: Հետո, մարդկանց ձեռներից կառնեն ամեն ինչ: Վերջը՞՞:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Սարգիս Ասատրյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ժիրայր Սեֆիլյանը գրել էր. «Կոչ եմ անում այսուհետև չկատարել բանկերից և վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումները և չհարստացնել ռեժիմին ու նրա մաս կազմող հանցագործ օլիգարխներին, ովքեր բաժին ունեն մեր վճարած յուրաքանչյուր դրամից»: