Ինչպես նախապես հայտնել էի Շենգավիթ համայքի Չարբախի փոսի տարածքում նախկին ձեռնոցների գործարանի հարևանությամբ բավականին մեծ հողատարածք է սեփականաշնորհվել, ինչպես տեղի բնակիչներն են պարզել, Ֆինասների նախարարի աներձակի կողմից և այժմ այնտեղ ընթանում են մասնավոր շինարարական աշխատանքներ։
Քաղաքապետարանին ուղղված մեր պահանջից պարզ դարձավ, որ կա շինթույտվություն, փաստաթղթերը նորմալ են, որոնց կրկնօրինակներին ես դեռ սպասում եմ, որպեսզի հասկանամ, թե այդ ինչ հիմունքներով են հանրային տարածքներից օտարվում նման մեծ հողատարածքները և տրվում մերօրյա պաշտոնյաների բարեկամներին։
Այսօր խնդրով եղա քաղաքապետարանում և նամակ հղեցի Բարև Երևան -ի ավագանու անդամ Անահիտ Բախշյանին և ԲՀԿ ավագանու անդամ Թամարա Պողոսյանին և խնդրեցի հերթական նիստի ժամանակ բարձրացնել այս հարցը։ Դե ինչ կսպասեմ իրենց գործողություններին։
Անի Զախարյան