«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն առաջիկայում ղեկավարելու է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Գագիկ Բունիաթյանը: Բանն այն է, որ առաջիկայում լրանալու է ՀՌԱՀ անդամների պաշտոնավարման ժամկետը, և նոր նշանակումներ են լինելու: Ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի` ՀՌԱՀ նախագահն ընտրվում է ՀՌԱՀ անդամների միջից` ձայների պարզ մեծամասնությամբ: Ուստի առաջիկայում Բունիաթյանը կնշանակվի ՀՌԱՀ անդամ, այնուհետև կընտրվի նախագահ: Այս առնչությամբ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին ուղարկած թղթակցի հարցը մնաց անպատասխան: «Ժողովուրդ»-ը երկու օր շարունակ փորձել է մեկնաբանություններ ստանալ նաև անձամբ Բունիաթյանից, սակայն նա կա´մ չի պատասխանել հեռախոսազանգերին, կա´մ նրա փոխարեն պատասխանել է օգնականը, ընտանիքի անդամներից որևէ մեկը` ասելով թե Բունիաթյանը զբաղված է:
ՀՌԱՀ-ը կղեկավարի Գագիկ Բունիաթյանը


