«Ժամանակ» թերթը գրում է.

«Մարտի 24-ին հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել հանրապետությունում, այս անգամ՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 74-ամյա մի տղամարդ ինքնասպան է եղել կախվելով բնակելի շենքերից մեկի բակում՝ ավտոտնակի դիմացի ծածկի փայտյա հենակից: Շրջանառվող լուրերով՝ տղամարդուն պատկանող ավտոտնակում ստվարաթուղթ է հայտնաբերվել՝ հետևյալ գրությամբ.

«Չդիմացա... Ունեմ չբուժվող հիվանդություն, դրա համար կատարում եմ այս քայլը և խնդրում եմ իմ իսկական հարազատներին, որ ներեն»:

Armlur.am-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» ՔԿՀ պետի տեղակալի հայրն է: Ոստիկանությունից հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դպտաբժշկական փորձաքննություն»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: