Մարտի 1-ից ուժի մեջ է մտել տաքսիստների լիցենզավորման նոր ընթացակարգը, որի համաձայն տեղի է ունեցել անհատ տաքսիստների հարկային բեռի թեթևացում:
Նոր օրենքով անհատ տաքսիստների ամսական 14.500 դրամը նվազեցվել է` դառնալով 12.000 դրամ` Երևանի համար: Հանրապետության մյուս քաղաքներ համար հարկը կազմում է ամսական 8000 դրամ, իսկ գյուղական համայնքների անհատ տաքսիստները պետք է վճարեն 5000 դրամ` ամսական: Անհատ տաքսիստների համար վերացել է նաև տարեկան 25.000 դրամ պետական տուրքի պահանջը:
Փաստորեն ստացվում է այնպես, որ անհատ տաքսիստները Երևանում պետք է վճարեն օրական ընդամենը 400 դրամ, իսկ մարզերում` 260 դրամ, ինչի վճարումըմեծ առումով որևէ դժվարություն չի ներկայացնում:
Միևնույն ժամանակ համաձայն նոր լիցենզավորան ընթացակարգի` տեղի է ունեցել տաքսի ծառայության պարզեցում և որակի բարելավվում, ինչը միտված է առավելապես տաքսի ծառայությունից օգտվող քաղաքացու շահերի պաշտպանությանը:
Նոր օրենքով անհատ տաքսիստները պետք է անպայման տեղադրեն հաշվիչներ: Հաշվիչի առկայությունը ուղղակիորեն անհրաժեշտություն է, որպեսզի բացառվի տաքսիստի հայեցողությամբ ծառայության համար մոտավոր գումար ասելը, այսպես ասած, «գին կրակելը»:
Բացի այդ անհատ տաքսիսիտները պետք է ունենան մեքենայում գազի բալոն տեղադրելու թույլտվություն: Զուգահեռաբար, վերացվել են պարտադիր բուժզննման և տեխզննման պահանջները:
Իսկ ինչ վերաբերում է լիցենզավորման նոր ընթացակարգից տաքսիստների բողոքին, ապա այն անհասկանալի է, քանի որ հարկերը նվազեցվել են: