ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը, ով հանդիսանում է Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող, կկայանա Հայաստանի տարածքում: Այս մասին գրում է Газета-ն՝ հղվելով ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերի, Եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևի հայտարարության վրա:
«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն բան, որպեսզի քննություն ընթանա, և այն ընթանում է։ Դատը նախատեսվում է Հայաստանի տարածքում, ինչն էլ խնդրում է հայ ժողովուրդը»,- ասել է Լեբեդևը։
Լեբեդևը այս մասին հայտնել է Պետդումայի և ՀՀ Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում։