Ասեմ, որ ինքս այս հարցերի պատասխանները փնտրելով խորը ուսումնասիրություն և հետազոտություն կատարեցի, և վերջապես գոնե 70% ինֆորմացիա ձեռք բերելով որոշեցի գրել այդ մասին: Ասեմ որ հիմնական աղբյուրը հանդիսացել են հենց իրենք ադրբեջանցիներն, ու իհարկե մեր զինվորականները` ովքեր անձամբ «շփվում» են նրանց` ավելի կոնկրետ վերացնում են նրանց...
Փաստը, որ ադրբեջանցիները իրենց փորձն ու հմտությունը ձեռք են բերում Թուրքիայում նորություն չէ, բայց ովքե՞ր են նրանք, ո՞վ է ստանում նման հնարավորություն: Դիվերսանտները բաժանվում են երկու խմբի, կոնկրետ դիվերսիոն հանձնարարություն կատարողները և դիակ քարշ տվողները:
Երկրորդ խմբում ներգրավվելու համար հատուկ պատրաստվածություն անցնելու կարիք չկա, ֆիզիկական հնարավորությունները կատարելու այդ գործողությունը լիովին բավարար է, իհարկե նախընտրելի է որ և կրակելու և ծանր բեռը վրաները երկար վազելու փորձ գոնե ունենան: Բոլոր դիվերսիոն հարձակումների դուրս եկածները նախօրոք ստանում են երկուսից երեք հազարական ԱՄՆ դոլլար: Գումարը ստանալուց առաջ նրանք ստորագրում են պայմանագիր որից մեզ հետաքրքրող կետերից մեկը հենց վերաբերվում է նրանց զոհվելու դեպքում համաձայնեցված պայմաններին: պարզվում է որ ցանկացած նման առաջադրանք դուրս եկողները ստորագրում են համաձայնագիր իրենց մահվան մասին չհայտարարելու և իրենց դիակը անանուն գերեզմանում թաղելու թույլատրության: Ամենաառաջին պայմաններից մեկն է, որ 10 տարով իրենք թույլատրում են իրենց զոհվելու մասին լուրը գաղտնի պահել, (պատճառաբանությունները տարբեր են սկսած բանտարկված լինելուց մինչև Իրաք կամ Սիրիա Իսլամիստներին միանալու մեկնած լինելը): Նրանց շեխիդ լինելու լուրը թույլատրվում է հայտնել հարազատներին երբ այն հարմար կգտնի ադրբեջանական զինուժը:
Ադրբեջանցի դիվերսանտների պատրաստված Թուրքիայում հմտացած հատուկ ջոկատայինները ստանում են մի փոքր ավելի բարձր քան դիակ կրողները: Դիվերսիաների հիմնական նպատակներից մեկը մարտի դաշտում հենց դիակ չթողնելն է, ինչը առաջին հայացքից ազնվական քայլ է թվում, եթե իհարկե չիմանայինք դրա իրական պատճառը, ինչը ոչ թե ընկերոջ դիակը չթողնելու ազնվական մղումն է այլ սեփական ժողովրդից զոհերի թաքցնելն ու միջազգային հանրության առաջ արդար երևալը:
Իրականում այդ «ազնվական» քայլը ավարտվում է գիշերով անհայտ գերեզմանում սատկած շան պես արագ ու որոշ դեպքերում խմբակային թաղումներով: Ինչևէ ինձ հետաքրքրող երկու կարևոր հարցերի պատասխանը ստացա, առաջին` դրամական շահագրգռվածությունն է հիմնականում դրդում ազերիներին վտանգելով իրենց կյանքը գնալ նման դիվերսիաների և երկրորդ` զոհերի մասին գաղտնիությունը այդ գործողությունների հիմնական նախապայմանն է հենց մասնակիցների հետ: Մնացած մանրամասները հաջորդ անգամ...
Սիրով` Շարքային Զաքարյան...