Մարտի 31-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Վարդան Կ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց տան մոտից: Կատարվում է քննություն:
Նշենք, որ ըստ Aysor.am-ի տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով վիրավորված անձը Երրոդմասցի Լյովիկի ընկեր ոմն Վարդանն է: Նրան ծանր վիճակում տեղափոխել են 3-րդ կլինիկական հիվանդանոց:
Հիշեցնենք նաև, որ մարտի 4-ին հնչած կրակոցների հետևանքով մահացել է երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի, Ղազարյան Լևոն Միհրանի (Երրորդմասցի Լյովիկ), Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։


