Այսօր առավոտյան վթարային վիճակում գտնվող Նոր Արեշի 68 դպրոցի պատերին վաղուց առաջացած ճաքերից ջրերը լցվել են դասարանները:
Տնօրեն Սուսաննա Ազիզյանը Yerevannews.am–ի հետ զրույցում ասաց, որ դպրոցը բավականին հին է, կառուցվել է 1954 թվականին և այնտեղ երբեք վերանորոգման աշխատանքներ չեն կատարել: Միայն տարիներ առաջ կոսմետիկ վերենորոգում է եղել:
Տնօրենը դեպքի մասին տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գիտության և կրթության նախարարության պատասխանատուին և ԱԻՆ ԲՊ և ԱՀՎԿ վարչության պետին : Դպրոց են այցելել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, որոնց ժամանումից հետո 4-րդ հարկի անմխիթար դասասենյակներից աշակերտներին տեղափոխել են ցածր հարկի դասարաններ:
«Այժմ 4-րդ հարկի դարարաններում սովորող բոլոր աշակերտներին տեղեփոխել են երորրդ հարկ, որովհետև այնտեղ վտանգավոր է և ամեն րոպե կարող են լինել փլուզումներ»,-մեզ հետ զրույցում նշեց Ս. Ազիզյանը:
Տնօրենի խոսքով ճաքերը վաղուց կային, պարզապես վերջին շրջանում անձրևները և ձնհալը նպաստել են վթարային վիճակի խորացմանը, որի հետևանքով արդեն իսկ անմխիթար կտուրի որոշակի հատվածներ փլուզվել են:
«Դպրոցի չորորրդ հարկում հնարավոր չի լինի դասընթաց կազմակերպել, եթե չձեռանրկվեն համապատասխան վերանորոգման աշխատանքներ»,- ասաց դպրոցի տնօրենը: