Մարտի 31-ին, ժամը 13.10-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Գեղի - Կապան ավտոճանապարհի 19-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կապան-Գեղի ավտոճանապարհի 19-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 տ ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: «Կապան ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները մաքրել են ավտոճանապարհը և այն դարձել է ամբողջովին երթևեկելի:


