ԱԱ-2014 ընտրական խմբի Հայաստան - Չեխիա հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում հայկական ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը անդրադարձել է իր սաների խաղին: 

- Տղաների ցուցադրած խաղի որակը վատ չէ, բայց արդյունք չկա: Ինչպես կգնահատե՞մ թիմի Բրազիլիա մեկնելու հնարավորությունները: Ես երբեք չեմ ասել, որ մենք Բրազիլիա ենք գնալու: Թիմի առջև որևէ խնդիր չի դրվել, մենք պետք է կատարելագործվենք:

Այս խաղի ընթացքն այնպիսինն էր, որ ով առաջինը խփեր նա էլ հաղթելու էր:

Սա իմ պարտությու՞նն էր: Ցանկացած պարտություն էլ մարզչինն է: Ինչու՞ չխաղաց Խաչատուրովը, Տարոն Ոսկանյանն ավելի օպտիմալ տարբերակ էր:

Չեխերը աջ եզրում շատ էին պաշտպանվում, դա նրանց թույլ տեղն էր: Եթե դիտել եք Չեխիա-Դանիա հանդիպումը, ապա այս խաղում նույն սցենարն էր, ով առաջինը խփեց նա էլ հաղթեց:  

Կենտրոնական պաշտպանների խաղից գոհ եմ: Տարոն Ոսկանյանը գերազանց խաղաց, չնայած որոշ սխալների առկայությանը: Երկրորդ գոլի ժամանակ սխալ որոշում կայացրեց Արզումանյանը:

ArmFootball.com: