«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը մտադիր է պատժամիջոցներ կիրառել նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների նկատմամբ: Իսկ պատիժը, ըստ մեր տեղեկությունների, լինելու է աշխատավարձից գումար պահելու տեսքով: «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, այս օրերին ԱԺ բոլոր խմբակցություններին Գ. Սահակյանի անունից զգուշացվել է՝ բացակայողները կամ բժշկի թուղթ, կամ գործուղումների մասին տեղեկանքներ պիտի ներկայացնեն, այլապես բացակայությունները կհամարվեն անհարգելի, և աշխատավարձից պահումներ կարվեն»,-գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: