Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
2015 թվականի հունվարի 23-ին ոստիկանության բաժնում քաղաքացին հաղորդում է տվել, որ հունվարի 20-ին գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 35.000 ՀՀ դրամ, 22 ԱՄՆ դոլար և բանկի պլաստիկ էլեկտրոնային քարտ:
Ըստ բանկի տված քաղվածքի՝ նույն օրը Երևան քաղաքի Օհանով 9/3 հասցեում գտնվող բանկոմատից կանխիկացվել է ամբողջ գումարը՝ 300.000 ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատից կատարված տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երևում է գումարը կանխիկացրած անձը։ Քննության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: