Associated Press-ը հաղորդում է Ամերիկյան Հանթինգթոն քաղաքում (Փենսիլվանիայի նահանգ) երեխան ծնողների մարմինները հայտնաբերել է բենզասղոցից առաջացած վնասվածքներով:

Տղան տեղի ունեցածի մասին հայտնել է մարտի 31-ի առավոտյան: Դատախազ Քեւին Սթիլի խոսքով՝ բենզասղոցը հայտնաբերվել է տան խուզարկության ժամանակ:

Դիահերձումը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 1-ին: