9 մարդ զոհվել է «Նիկլաս» հզոր փոթորկի պատճառով, որը հարվածել է Գերմանիայի, Ավստրիայի ու Շվեյցարիայի որոշ շրջաններին: Քամու ուժեղ պոռթկումներն արմատախիլ են արել ծառեր, մեքենաներ են շուռ տվել ու պոկել են էլեկտրահաղորդալարեր:

Քամու ուժգնությունըը հասել է մինչև 190 կմ/ժ-ի: Նախօրեին տարերքը կաթվածահար է արել Գերմանիայի տրանսպորտային համակարգը, մասնավորապես խափանվել է Դյուսելդորֆի ու Քյոլնի միջև երկաթգծային հաղորդակցությունը:

Շուրջ 150 չվերթ է չեղյալ հայտարարվել Ֆրանկֆուրտում: