Այսօր՝ ապրիլի 1-ին, վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Դատարանը վճռաբեկության կարգով է քննության առնում գործը:

Նշենք, որ նիստին ներկա էին տուժող կողմի ներկայացուցիչներ Արթուր Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, Նաիրա Հայրապետյանը: Սակայն դատական նիստին չեն մասնակցում դերասանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեն և Տուժող Տաթևիկ Հակոբյանը:

Նիստը նախագահող դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը հայտարարեց, որ տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ուշացման պատճառով նիստը հետաձգվում է 15 րոպեով: