«Հայկական ժամանակ» թերթը գրում է. 

«ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի պաշտոնանկության մասին կառավարության որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ Հարությունյանը ագատվում է պաշտոնից «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:

Մեր ունեցած տեղեկություններով, Արամ Հարությունյանը նշանակվելու է Զրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահի պաշտոնում, որը թափուր է անցած տարվա նոյեմբերից ի վեր»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: