Այսօր իմ հարազատ կուսակցության ծննդյան օրն է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ 25 տարեկան: Լինելով անկախ Հայաստանում ստեղծված և գրանցված առաջին քաղաքական կուսակցություն` նրա պատմությունը անբաժանելի է հայ ժողովրդի նորագույն պատմության ոչ միայն քսանհինգ, այլև նախորդած տարիներից:
ԽՍՀՄ ժամանակներում ընդհատակյա պայքար Հայսատանի ինքնիշխանության համար, ԿԳԲ նկուղներ, բանտեր, զրկանքներ և զոհեր, Արցախյան գոյամարտ, անկախ Հայաստանի պետականաշինության առաջին քայլեր, ազգային բանակ, պատասխանատվություն երկրի ապագայի համար:
Անդամակցելով ՀՀԿ-ին արդեն հեռավոր 2001 թվականին` ականատեսն ու մասնակիցն եմ եղել իմ երկրոդ ընտանիք դարձած կուսակցության փոփոխություններին, տրանսֆորմացիաներին, զարգացումներին, խնդիրներին և հաջողություններին:
ՀՀԿ-ն ամուր պահում է և զարգացնում հայ քաղաքական դաշտի պահպանողական, քրիստոնեա-դեմոկրատական թևը, նպաստելով մեր երկրում գաղափարական, դասական կուսակցական համակարգի ձևավորմանը:
Հավերժ փառք և լուսավոր հիշատակ կուսկացության շարքերում Հայաստանին իրենց կյանքն ու գործունեությունը նվիրած մարդկանց` Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս:
Արմեն Աշոտյան