Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Աբգարյանը բաց նամակ է գրել երգիչ Թաթուլ Ավոյանին.

«Հարգելի Թաթուլ Ավոյան , չնայած ես մեղմ ասած չեմ սիրում ձեր երգերը, բայց ամեն դեպքում հարկ եմ համարում հղել ձեզ այս նամակը: Ահավասիկ, դուք հաղորդման ընթացքում ինչ-որ պախարակող արտահայտություններ , իբրև թե քննադատական ելևեջներ էիք մտցնում ձեր խոսքում այն մարդկանց հասցեին, ովքեր համարձակություն ունեն մեր օրերում 12 երեխա ունենալ` չնայած իրենց ծանր նյութական պայմաններին..... Չգիտեմ դուք տեղյակ եք, թե ոչ մեր երկրի ժողովրդական իրադրությունից, ուստի հարկ եմ համարում տեղյակ պահել. ՀՀ-ն ժողովրդագրական առումով այժմ գտնվում է չափազանց ծանր կացության մեջ... երկրում բնական աճը պաշտոնական տվյալներով մոտ է զրոյին. այսինքն որքան մարդ ծնվում է , այնքան էլ մահանում է.. և սա միայն պաշտոնական տվյալներով: Իսկ իրականում վիճակն էլ ավելի սարսափելի է: Եթե գումարենք նաև օր- օրի ահագնացող արտագաղթը` կստացվի, որ կգա մի օր և Հայաստանը «կլինի» առանց հայերի.... Եվ այս ֆոնի վրա դուք որոշում եք «քննադատել» 12 երեխա ունեցող մարդուն, ով ձեր բառերով ասած` մունաթ է գալիս իշխանությունների վրա` իրեն չօգնելու պատճառով...
Պատասխանում եմ ձեզ պարոն Ավոյան. քիչ են անում մունաթ են գալիս, խեղճ են էդ մարդիկ ու անճար, այլապես նաև պիտի պահանջեին, որովհետև դուք, ես, իշխանություննեըը և բոլոր քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ պարզապես ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ օգնել նման հերոս-ծնողներին, յուրաքանչյուրս որքանով կարող ենք: Բազմազավակությունը քննադատելու փոխարեն պիտի ամեն կերպ խրախուսենք այն` լինի դա քարոզչական, վարչական, ֆինանսական, հոգեբանական թե այլ ասպեկտներով: Իսկ դուք դնում ու «քննադատում» եք բազմազավակ ծնողին, քանի որ նա ապրելով այս պետության մեջ, պետությանը տալով 12 զինվոր` համարձակվել է գալ իշխանությունների վրա` իրեն չօգնելու համար.... Հիշեցում. մեր երկրում պետական մակարդակով իբրև թե խրախուսվում է բազմազավակությունը: Շնորհակալություն բոլորին կարդալու համար ;դդդդդ

հ.գ. բաց նամակի պահը հումոր էր, հավեսի ընկա»: