ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը պատասխանել է Ժիրայր Սեֆիլյանին

Վահան Բաբայանի տարածած հաղորդագրությունում ասվում է. «Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն իրեն թույլ է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և կուսակցության նախկին ղեկավարի հասցեին ոչ պարկեշտ ձևակերպումներ։

Ես հատուկ շեշտեցի «Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար», որպեսզի հանրության համար պարզ լինի, թե ինչպես կարող է Արցախյան պատերազմի հրամանատարը, ով այսօր իրեն հռչակել է անհասկանալի ինչ-որ մի շարժման առաջնորդ, արտահայտվի ինչպես խանութի հասարակ մի դռնապան։

Նախապես ներողություն եմ խնդրում բոլոր դռնապաններից, եթե Ժիրայր Սեֆիլյանի հետ համեմատությունն իրենց վիրավորեց»։