Սիրելի կանայք և աղջիկներ,

Ձեր բազմաթիվ խնդրանք-պահանջներով հրապարակում եմ «Ինձ խոստացիր» երգի խոսքերը: Հուսամ, կհավանեք.

Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ:

Ինձ խոստացիր, որ կսիրես օրերը հին:

Ինձ խոստացիր, որ կպատմես հազար հեքիաթ:

Ինձ խոստացիր, որ կմնաս միշտ հարազատ:

Ինձ խոստացիր արևածագ,

Ինձ խոստացիր գարնան վտակ,

Ինձ խոստացիր, որ չեմ մնա ես մեն-մենակ:

Կանցնեն օրեր ու տարիներ` քեզ կսպասեմ:

Կանցնեն ամպեր ու քամիներ` քեզ կպահեմ:

Կանցնեն նրանք, ում համբուրել եմ, բայց ստել:

Կանցնեն նրանք, ում արթնացել ու չեմ տեսել:

Կանցնեն մարդիկ խայտաբղետ,

Կանցնեն ու կկորչեն անհետ,

Կանցնեն բոլորը` դու մնա ինձ հետ:

Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ ...

 

Արմեն Աշոտյան-Facebook