Օմբուդսմենի բռնությունների կանխարգելման վարչության բժիշկ-փորձագետն այցելել է Պաշտպանին դիմած դատապարտյալին և ուսումնասիրելով վերջինիս բժշկական քարտը՝ պարզել է, որ կալանավորն ունի քրոնիկական պրոստատիտ, սակայն ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է ստացիոնար հետազոտում:
Օմբուդսմենը գրություն է ուղարկել Արդարադատության նախարարին, ով տեղեկացրել է, որ հրավիրված բժիշկ մասնագետն իրականացրել է դատապարտյալի զննումը և նշանակել համապատասխան բուժում: Նախարարը հայտնել է, որ կատարվել են բոլոր հետազոտությունները, և դատապարտյալը գտնվել է ստացիոնար բուժման մեջ: Բուժումից հետո, սակայն, կալանավորի մոտ ախտորոշվել է քրոնիկական պրոստատիտի սրացում:
Ներկայումս դատապարտյալ գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հսկողության տակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան մասնագետների հետ՝ անհրաժեշտ հետազոտությունները դարձյալ կազմակերպելու համար: